Երաշխիքային սպասարկում

«FarmPlast» ընկերությունը բարձրորակ արտադրանքի գրավականն է: Չնայած մետաղապլաստե պատուհանների և դռների որակը խիստ վերահսկվում է, այնուամենայնիվ շահագործման ընթացքում երաշխիքային ծառայության կարիք է առաջանում:
Երաշխիքային սպասարկման ընթացքում «FarmPlast»- ը ԱՆՎՃԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է  ցանկացած հայտնաբերված խնդիր և, անհրաժեշտության դեպքում, փոխարինում է վնասված հատվածները: «FarmPlast» ընկերության երաշխիքային սպասարկումը գործում է ամբողջ ապրանքատեսակի վրա:
Եթե մեր արտադրանքի շահագործման ընթացքում հայտնաբերել եք գործարանային թերություններ, ապա Ձեզ հարկավոր է զանգահարել մեր գրասենյակ և հայտնել մեզ առաջացած խնդիրների մասին: Նշված ժամանակահատվածում մեր մասնագետները Ձեզ մոտ կժամանեն թերությունների լուծման համար:
Թերություններ, որոնք ենթակա են երաշխիքային սպասարկման:
1. Գործարանային թերության կամ սխալ տեղադրման պատճառով պատուհանների փականներին կամ զոդման հանգույցներում հայտնված ճաքեր:
2. Ապակե փաթեթների ճաքեր, կամ աղտոտվածություն փաթեթի ներսում:
3. Օդի ներթափանցում  համակարգի սխալ կարգավորման պատճառով:
4. Օդի ներթափանցում շրջանակի և պատի կամ պատուհանագոգի միջով:
5. Պլաստիկ պատուհանալանջերի սառեցում անորակ տեղադրման պատճառով:
6. Պատուհանալանջերի կախում կամ շեղում:
ՈւշադրությունԵրաշխիքային սպասարկումը չի գործում պատուհանների և դռների սխալ շահագործումից առաջացած վնասվածքների,  (այդ թվում անփութությամբ կոտրված ապակե փաթեթները), ինչպես նաև արտադրանքի խնամքի և օգտագործման հիմնական կանոններին չհամապատասխանելու հետևանքով առաջացած խնդիրները, ինքնուրույն վերանորոգման հետքեր կամ ոչ պրոֆեսիոնալ վերանորոգում հայտնաբերելու դեպքում
: