Դռների ու պատուհանների տեղադրում և ապամոնտաժում

Ճիշտ տեղադրման կարևորությունը կայանում է նրանում, որ պատուհանները երկար ժամանակ ծառայեն Ձեզ, արտադրանքի որակից բացի, Դուք պետք է ուշադրություն դարձնեք նաև որակյալ տեղադրմանը: Նույնիսկ ամենադիմացկուն արտադրանքը կարող է փչանալ անբարեխիղճ տեղադրումիցԵթե պատուհաններն ու դռները տեղադրված են ճիշտ, ապա նրանք կծառայեն Ձեզ երկար տարիներ:
Ապամոնտաժման երկու եղանակ:
Կոնստրուկցիաի ապամոնտաժումը մասնատելով․
Այս տեսակի ապամոնտաժումը իրականացվում է պատուհանների և դռների մասերը կտրելով էլեկտրահղկիչի միջոցով: Այս դեպքում պատուհանների և դռների շեպերը չեն վնասվում, բայց ապամոնտաժվող կոնստրուկցիան պիտանի չի լինում հետագա շահագործմանը:
Պատուհանների և դռների ապամոնտաժում առանց կոնստրուկցիայի վնասման․
Տվյալ եղանակով կոնստրուկցիան պահպանվում է, քանի որ պատուհանների և դռների շրջանակները հանվում են առանց զգալի վնասների և ենթակա են հետագա օգտագործման, բայց դռների և պատուհանների շեպերը վնասվում են: